Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր

01.02.2018

 Մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Գորիսի տարածաշրջան: Գորիսում մարզի ղեկավարը մասնակցել է բարեգործական առաջին կանգառի բացման արարողությանը: Կանգառի կարմիր ժապավենը կտրեցին Վահե Հակոբյանն ու Գորիսի hամայնքապետ Առուշ Առուշանյանը: Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ վերականգնվում են Գորիսի հին կանգառները, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքն ու քաղաքի մուտքն ազդարարող Հին զանգերը: Մարզպետ Վահե Հակոբյանն Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել է շինհրապարակներ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Վահե Հակոբյանը շնորհավորել է գորիսեցիներին և ընդգծել, որ նմանատիպ նախաձեռնությունները քաղաքը բարեկարգ դարձնելուց բացի, նպաստելու են նաև զբոսաշրջության զարգացմանը:
Գորիս կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզի ղեկավարը նաև հանդիպել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-23 17:32:44