Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գեղարվեստական մարմնամարզության Սյունեցի մարզուհիները 2017 թվականին մարզական բարձր նվաճումներ ունեցան
13.02.2018
Մարզպետ Վահե Հակոբյանի հյուրերը <<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի գեղարվեստական մարմնամարզության սաներ Եվա Հարությունյանը, Սյուզաննա Ալեքսանյանն ու նրանց մարզիչներն էին: Մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության սաները 2017 թվականի ընթացքում մեծ հաջողություններ են արձանագրել թե հանրապետությունում և թե նրա սահմաններից դուրս: Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզուհիներին ու նրանց մարզիչներին՝ մրցույթներում Սյունիքն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Հանդիպմանը մարզի ղեկավարը մարզուհիներին խրախուսեց նվերներով և ընդգծեց, որ շարունակելու է նրանց աջակցել՝ հետագա մրցումներում մասնակցելու համար:
<<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի>> գեղարվեստական մարմնամարզության մարզիչները, մարզի ղեկավարին ներկայացրեցին առաջիկա անելիքների մասին: Նշվեց, որ պատրաստվում են մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք միջազգային բաց առաջնությանը, որին մասնակցելու համար մարզի ղեկավարը աջակցության պատրաստակամություն հայտնեց:
Հյուրերը իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Վահե Հակոբյանին և վստահություն հայտնեցին, որ հետագա մրցույթներին ևս ջանք չեն խնայելու՝ մարզի անունն առաջին հորիզոնականներում հնչեցնելու համար: