Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզկենտրոնում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն
06.03.2018
Փետրվարի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 92 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսունյոթ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսանհինգ քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից հիսուներկուսին տրվել է դրական լուծում, տասնհինգ դիմում մերժվել է:
Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին մեկ դիմումի, քսանչորս դիմումներ վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները: