Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի լավագույն ուսանողները պարգևատրվեցին Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակով (տեսանյութ)
11.03.2018
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիսի պետական համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող 55 ուսանողի հանձնել է արդեն ավանդական դարձած <<Ռոբերտ Էջանանցու>> անվան կրթաթոշակ: Մարզի ղեկավարը շնորհավորել է պարգևատրվածներին և նշել, որ այս կրթաթոշակը նպատակ ունի խթանել սովորելու ձգտումը, բարելավել կրթության որակը: Վահե Հակոբյանն ուրախությամբ ընդգծեց այն փաստը, որ նախորդ տարվա համեմատ այս տարի կրթաթոշակ ստացողների թիվն ավելացել է: Ուսանողները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Սյունիքի մարզպետին՝ իրենց խրախուսելու և աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում Գորիսի պետական համալսարանի ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մարզի ղեկավարին:
<<Ռոբերտ Էջանանցու>> անվան կրթաթոշակը սահմանվել է ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից: Ֆինանսավորումը իրականացնում է <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամը:
Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի