Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարձրաձայնվեցին մարզի տնտեսվարողներին մտահոգող հարցերը

06.04.2018

 ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Այցի ընթացքում այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում մարզի բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ողջունելով հանձնաժողովի պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզ այցելելու համար և նշել է, որ նման հանդիպումները նպատակ ունեն ի հայտ բերել ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել:
Արտակ Շաբոյանն իր խոսքում ընդգծել է, որ հանձնաժողովը, չունենալով տարածքային կենտրոններ մարզերում, հանդիպումների միջոցով փորձում է տեղեկանալ մրցակցային ոլորտի վերաբերյալ տնտեսվարողների խնդիրներին, ինչպես նաև լսել նրանց առաջարկություններն ու տեսակետները և բարձրացնել մրցակցության վերաբերյալ հասարակության իրազեկվածության աստիճանը:
Հանդիպմանը ներկա կաթնամթերքի, հրուշակեղենի, հացամթերքի արտադրությամբ, գյուղմթերքների վերամշակմամբ, հանքարդյունաբերությամբ և այլ ոլորտներում գործունեություն իրականացնող մարզի գործարարները Արտակ Շաբոյանին ներկայացրեցին իրենց խնդիրներն ու առաջարկությունները: Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ բարձրացված բոլոր խնդիրները կարճ ժամկետներում կուսումնասիրվեն հանձնաժողովի կողմից, և ՀՀ Մրցակցային մարմնի տիրույթում գտնվող բոլոր խնդիրները լուծում կստանան:
Արտակ Շաբոյանը նաև տեղեկացրեց, որ գործարարները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում կարող են դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Այցի շրջանակներում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շրջայց է կատարել Սյունիքի մարզի մի շարք սոցիալական հաստատություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53