Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլը (տեսանյութ)

07.05.2018



 Մայիսի 4-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր: Գորիսում ՀՀ Սյունիքի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը մասնակցել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հանդիսավոր բացմանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Վահե Հակոբյանն ողջունել է եզրափակիչ փուլի մասնակիցներին, շախմատիստներին մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ նրանցից շատերը հետագայում լրացնելու են մեր օլիմպիական և աշխարհի չեմպիոնների շարքերը:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացվելու է մայիսի 4-8-ը ներառյալ: Հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք են ստացել  Երևանի, ՀՀ բոլոր մարզերի, Արցախի Հանրապետության և Ջավախքը ներկայացնող 18 դպրոցների ուժեղագույն թիմերը: Հաղթողը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք <<Սպիտակ նավակ>> միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա: Եզրափակիչ փուլի մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստներն ու ամենափոքր մասնակիցն անհատական մրցանակներ կստանան նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից:
Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլը իրականացում են Հայաստանի շախմատի ակադեմիան, Գորիսի համայնքապետարանը, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ:

Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47