Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում տոնեցին Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը
29.05.2018
Մայիսի 28-ին Սյունիքի մարզկենտրոնում անցկացվեց տոնական համերգ նվիրված առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին: Տոնական համերգին ելույթ ունեցան սիրված և ճանաչված երգիչներ ու պարային խմբեր` Երևանից և Սյունիքի մարզից: Միջոցառման շրջանակներում անցկացվեց նաև Սյունիքի մարզի պատանի նկարիչների ցուցահանդես, լարախաղացի գեղեցիկ ելույթներ, որոնք եզրափակվեցին տոնական հրավառությամբ:
Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի շրջանակներում մայիսի 28-ի տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում, կրթական ու մշակութային հաստատություններում: