Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետը Գորիսում հանդիպեց Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ

05.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը Գորիսի համայնքապետարանինիստերի դահլիճում հանդիպում ունեցան Սյունիքի մարզի համայնքապետերի և գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում ներկաները բարձրաձայնեցին ոռոգման ջրի խնդիրներին առնչվող, միջհամայնքային տրանսպորտի բացակայության, գյուղտեխնիային վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Վարչապետը նախարարին և մարզպետին հանձնարարեց զբաղվել խնդիրներով և հնարավորինս կարճ ժամկետներում լուծման ուղիներ գտնել։

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նշեց, որ նման աշխատանքային խորհրդակցություններ  կկազմակերպվեն հաճախակի, իսկ մարզպետարանը ըստ առաջնահերթության կփորձի լուծումներ գտնել հնչեցված խնդիրների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53