Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է
05.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում է: Հայաստանի ղեկավարի առաջին կանգառը Սիսիան քաղաքն էր:
Վարչապետը հանդիպումներ է անցկացնելու Սյունիքի մարզի ղեկավարների, ինչպես նաև բնակիչների հետ, այցելելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:
Վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ:


