Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԸ 5-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԷՐ

03.08.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն ընդունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած եւ հաղթանակներով վերադարձած սյունեցի ընտանիքներին:

Եզրափակիչն անց է կացվել հուլիսի 24-28-ը Ծաղկաձորում, դրան  մասնակցել է ՀՀ 10 մարզերը, Երեւանը եւ Արցախի Հանրապետությունը ներկայացնող 144 ընտանիք:

Առանձին պայքարով մրցել են ընտանիքի կազմում հաշմանդամ անձ ունեցող ընտանիքները: 

Սյունիքից մարզային փուլում հաղթած 13 ընտանիք է մրցել Ծաղկաձորում  եւ պատվով հանդես գալով մրցույթում՝ միայն 2 միավոր չի հերիքել Սյունիքի թիմին ընդհանուր պայքարում 3-րդ մրցանակային տեղ նվաճելու համար, գրավել են 5-րդ հորիզոնականը: Այդուհանդերձ, 2 ընտանիք տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղ է  զբաղեցրել՝ Անդրեասյանների ընտանիքը(Կապան)՝ 1-ին տեղ, Հարությունյանների ընտանիքը(Կապան)՝ 2-րդ տեղ: Նրանց Սյունիքի  մարզպետը նվեր հանձնեց, իսկ Ծաղկաձորում Կարեն Համբարձումյանի կողմից նվերներ էին ստացել Սյունիքի բոլոր ընտանիքները:

Մրցույթի 6 մարզաձեւերից յուրաքանչյուրում եւս անհատական հաղթողներ են եղել ու մրցանակ ստացել: Անհատական մրցույթում սյունեցիներն ունեցան երկու 1-ին , չորս 2-րդ, երեք 3-րդ տեղ:

Մրցույթն այս տարի անց էր կացվում 15-րդ անգամ, եւ քանի որ Կ.Համբարձումյանը զբաղվածության պատճառով չէր կարողացել լինել Ծաղկաձորում, մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը նրան փոխանցեց հոբելյանական մրցանակը:

Մարզպետը շնորհավորեց մրցույթին մասնակցած եւ Սյունիք հաղթանակներ բերած ընտանիքներին՝  նշելով, որ պատրաստ է աջակցել ամեն ինչով, որպեսզի  հաջորդ տարի այս մրցույթում մարզն առավել լավ արդյունքներ ունենա:

Մարզական ընտանիքների անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Սյունիքի մարզպետին՝ ցուցաբերած ուշադրության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37