Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂՈՒՄ 4 ՏՈՒՆ է ԱՅՐՎԵԼ...

09.09.2018

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 02:41-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար եւ Խնածախ գյուղի բնակիչները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, դրա պատճառները դեռ ճշտվում են:
Այսօր առավոտյան Խնածախ գյուղ է մեկնել Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը, նրան ուղեկցել են մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանն ու Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսանը: Նրանք տեղում ծանոթացել են ստեղծված իրավիճակին: Բնակիչները, բարեբախտաբար, ժամանակին տարհանվել էին, եւ մարդկային կորուստներ չեն եղել: Անտուն է մնացել 14 խնածախցի, ովքեր տեղավորվել են ազգականների տներում: Վաղը Սյունիքի մարզպետարանի մասնագետներից կազմված հանձնաժողով կմեկնի Խնածախ՝ վնասի չափերն ուսումնասիրելու եւ հաշվարկելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02