Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՄԱՐԶՈՒՄ
09.09.2018
Ըստ այսօրվա համապետական շաբաթօրյակի ընթացքում Սյունիքում իրականացված աշխատանքների արդյունքների նախնական ամփոփման՝ շաբաթօրյակին մարզում մասնակցել է 7250 մարդ, օգտագործվել է 86 միավոր տեխնիկա, որից՝ աղբահանության մասնագիտացված մեքենա՝ 26 հատ, ոչ մասնագիտացված ինքնաթափ մեքենա՝ 32 հատ, այլ տիպի բեռնատարներ՝ 18 հատ, ջրցան մեքենա՝ 3 հատ: Օգտագործվել են նաեւ 4 ամբարձիչ, 14 անվավոր տրակտոր, 5 հատ թրթուրավոր տրակտոր:
Մարզի շաբաթօրյակի աշխատանքներում ընդգրկված է եղել 248 կազմակերպություն:
Բացի ընթացիկ սանիտարական մաքրման աշխատանքներից, սեպտեմբերի 8-ի շաբաթօրյակի ընթացքում Սյունիքի Գորայք համայնքում վերացվել է նախկինում գործող մեկ չսահմանված աղբավայր: