Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

22.09.2018

Սեպտեմբերի 20-ին  Սյունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը տոնական համերգ-հանդիպում էր կազմակերպել Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում տեղակայված N զորամասում՝ նվիրված Անկախության տոնին: Համերգին մասնակցող անհատ կատարողներն ու համույթները  հայրենասիրական երգ-երաժշտությամբ  ու պարով զորամասի  հերթական օրը տոնի վերածեցին: Հայրենիքի պաշտպան զինվորները սիրով ու հպարտությամբ էին նշում ՀՀ անկախության  27-րդ տարեդարձը: Միջոցառման ընթացքում հնչեցին նաեւ մաղթանքներ եւ շնորհավորանքներ, իսկ Սյունիքի մարզպետ  Կարեն Համբարձումյանի կողմից  զորամասին  տոնի առթիվ հանձնվեցին  հուշանվերներ:

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02