Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
22.09.2018
Սեպտեմբերի 20-ին Սյունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը տոնական համերգ-հանդիպում էր կազմակերպել Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում տեղակայված N զորամասում՝ նվիրված Անկախության տոնին: Համերգին մասնակցող անհատ կատարողներն ու համույթները հայրենասիրական երգ-երաժշտությամբ ու պարով զորամասի հերթական օրը տոնի վերածեցին: Հայրենիքի պաշտպան զինվորները սիրով ու հպարտությամբ էին նշում ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը: Միջոցառման ընթացքում հնչեցին նաեւ մաղթանքներ եւ շնորհավորանքներ, իսկ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի կողմից զորամասին տոնի առթիվ հանձնվեցին հուշանվերներ: