Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ «ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ

02.12.2018

Նոյեմբերի 30-ին եզրափակվեց Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումների շարքը
Հիշեցնենք, որ դրա շրջանակներում մարզի համայնքները փոխադարձ այցեր էին կատարում՝ ներկայացնելով իրենց մշակույթը
Ծրագրի մեկնարկը տրվել էր նոյեմբերի 14-ին. առաջինը Սիսիանն այցելեց Կապան, այնուհետեւ Կապանը՝ Մեղրի
Նոյեմբերի 27-ին Քաջարան համայնքը հանդես եկավ Գորիսում՝ ներկայացնելով նկարների եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն, համերգային ծրագիր
Իսկ նոյեմբերի 29-ին Մեղրու մշակույթը ներկայացվեց Քաջարանի մշակույթի կենտրոնում. ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Ծրագրում ձեռքի աշխատանքների ցուցահանդես էր, երգ, պար, ժողգործիքների համույթների կատարումներ
Մշակութային շրջագայությունը եզրափակեց Գորիս համայնքը՝ նոյեմբերի 30-ին Սիսիանում հանդես գալով ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ եւ համերգային ծրագրով
Ծրագիրը ճանաչողական հիանալի հարթակ էր, որի ընթացքում ոչ միայն հանդիսատեսը ծանոթացավ այլ համայնքների մշակութային ներուժին, այլեւ մշակույթի գործիչները, ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները ծանոթացան միմյանց եւ հետագա համագործակցության հիմքեր դրվեցին:
Ծրագրի միջոցառումների կազմակերպման աշխատանքներն իրականացրեց «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վահե Արզումանյանը, նախաձեռնությանն աջակցել են մարզի համայնքապետարանները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-12-14 12:51:12