Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ «ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ

02.12.2018

Նոյեմբերի 30-ին եզրափակվեց Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումների շարքը: 
Հիշեցնենք, որ դրա շրջանակներում մարզի համայնքները փոխադարձ այցեր էին կատարում՝ ներկայացնելով իրենց մշակույթը: 
Ծրագրի մեկնարկը տրվել էր նոյեմբերի 14-ին. առաջինը Սիսիանն այցելեց Կապան, այնուհետեւ Կապանը՝ Մեղրի: 
Նոյեմբերի 27-ին Քաջարան համայնքը հանդես եկավ Գորիսում՝ ներկայացնելով նկարների եւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն, համերգային ծրագիր: 
Իսկ նոյեմբերի 29-ին Մեղրու մշակույթը ներկայացվեց Քաջարանի մշակույթի կենտրոնում. ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Ծրագրում ձեռքի աշխատանքների ցուցահանդես էր, երգ, պար, ժողգործիքների համույթների կատարումներ: 
Մշակութային շրջագայությունը եզրափակեց Գորիս համայնքը՝ նոյեմբերի 30-ին Սիսիանում հանդես գալով ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ եւ համերգային ծրագրով: 
Ծրագիրը ճանաչողական հիանալի հարթակ էր, որի ընթացքում ոչ միայն հանդիսատեսը ծանոթացավ այլ համայնքների մշակութային ներուժին, այլեւ մշակույթի գործիչները, ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները ծանոթացան միմյանց եւ հետագա համագործակցության հիմքեր դրվեցին:
Ծրագրի միջոցառումների կազմակերպման աշխատանքներն իրականացրեց «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վահե Արզումանյանը, նախաձեռնությանն աջակցել են մարզի համայնքապետարանները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 17:15:57