Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՕՐՎԱՆ

03.12.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում մասնակցեց կրթօջախի մանկավարժների եւ սաների ուժերով կազմակերպված՝ Հաշմանդամների օրվան (դեկտեմբերի 3) նվիրված միջոցառմանը

Մարզպետը կրթահամալիրի համար նաեւ բերել էր մարզագույք, որն առավել արդյունավետ վերականգնողական թերապիա իրականացնելու հնարավորություն կտա (վազող ստիմուլյատոր, մերսող գնդակներ, փափուկ գորգ):
Բացելով միջոցառումը՝ կրթօջախի տնօրեն Մարինե Ղազարյանը ներկայացրեց կրթահամալիրն ու նրա գործառույթները, դպրոցի առօրյան ցուցադրվեց նաեւ տեսանյութի միջոցով
Այստեղ սովորում են տարբեր առողջական եւ հոգեկան խնդիրներ ունեցող դպրոցահասակ երեխաներ, եւ միջին մասնագիտական ուսուցում են ստանում պատանիներ, ներկայումս 76 սովորող ունեն
Այս տարվա ձեռքբերումներից Մ.Ղազարյանը առանձնացրեց կրթահամալիրի միջավայրի հարմարեցումը՝ կառուցված թեքահարթակների միջոցով: Տնօրենը նաեւ մանկավարժների եւ ծնողների մտահոգությունը ներկայացրեց մարզպետին՝ կրթօջախը միջպետական մայրուղուն հարակից տարածքում է, եւ սովորողներն անվտանգ երթեւեկելու խնդիր ունեն, ուստի ցանկալի կլիներ այստեղ վերգետնյա անցուղի կառուցել
Միջոցառմանը երաժշտական տարբեր կատարումներով հանդես եկան կրթահամալիրի սաները
Վերջում աշակերտներն իրենց ձեռքով պատրաստած նվեր հանձնեցին մարզպետին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-12-14 12:51:12