Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՕՐՎԱՆ

03.12.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում մասնակցեց կրթօջախի մանկավարժների եւ սաների ուժերով կազմակերպված՝ Հաշմանդամների օրվան (դեկտեմբերի 3) նվիրված միջոցառմանը: 

Մարզպետը կրթահամալիրի համար նաեւ բերել էր մարզագույք, որն առավել արդյունավետ վերականգնողական թերապիա իրականացնելու հնարավորություն կտա (վազող ստիմուլյատոր, մերսող գնդակներ, փափուկ գորգ):
Բացելով միջոցառումը՝ կրթօջախի տնօրեն Մարինե Ղազարյանը ներկայացրեց կրթահամալիրն ու նրա գործառույթները, դպրոցի առօրյան ցուցադրվեց նաեւ տեսանյութի միջոցով: 
Այստեղ սովորում են տարբեր առողջական եւ հոգեկան խնդիրներ ունեցող դպրոցահասակ երեխաներ, եւ միջին մասնագիտական ուսուցում են ստանում պատանիներ, ներկայումս 76 սովորող ունեն: 
Այս տարվա ձեռքբերումներից Մ.Ղազարյանը առանձնացրեց կրթահամալիրի միջավայրի հարմարեցումը՝ կառուցված թեքահարթակների միջոցով: Տնօրենը նաեւ մանկավարժների եւ ծնողների մտահոգությունը ներկայացրեց մարզպետին՝ կրթօջախը միջպետական մայրուղուն հարակից տարածքում է, եւ սովորողներն անվտանգ երթեւեկելու խնդիր ունեն, ուստի ցանկալի կլիներ այստեղ վերգետնյա անցուղի կառուցել: 
Միջոցառմանը երաժշտական տարբեր կատարումներով հանդես եկան կրթահամալիրի սաները: 
Վերջում աշակերտներն իրենց ձեռքով պատրաստած նվեր հանձնեցին մարզպետին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 17:15:57