Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏՎԵՑ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ

06.12.2018

Դեկտեմբերի 5-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրը ՀՀ վաստակավոր մարզիչ, Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանն էր: Մարզի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց նրան՝  ծննդյան 60-ամյակի կապակցությամբ եւ մարզում սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա արդյունավետ մարզչական գործունեության համար:
Արսեն Պետրոսյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Պատանեկան տարիներից զբաղվել է  սպորտով, հատկապես՝ թեթև աթլետիկայով: Տասնհինգ տարեկանից ընդգրկվել է ՀՀ աթլետիկայի պատանիների, ապա երիտասարդների ու մեծահասակների հավաքականների  կազմում: Բազմիցս եղել է ՀՀ աթլետիկայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունների հաղթող և մրցանակակիր, մասնակցել է  համամիութենական մրցումների և գրավել մրցանակային տեղեր: 1984 թվականից անցել է մարզչական գործունեության և աշխատում է   առայսօր: 2004 թվականից  ղեկավարում է Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը:
Մարզչական գործունեության ընթացքում Ա.Պետրոսյանն ունեցել է մեծ հաջողություններ, մասնավորապես, նրա սաների գրանցած հաղթանակներն են.

1991թ.՝ Խորհրդային Միության պատանիների չեմպիոն` Մարատ Սարգսյան,
1995թ.՝ ԱՊՀ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն`Մերուժան Սարգսյան,
 2004թ.՝ Միջազգային պատանեկան խաղերի չեմպիոն`Հայկանուշ Բեկլարյան  (ԱՄՆ, Քլիվլենդ),
2005թ.`Եվրոպայի պատանիների առաջնություն`3-րդ տեղ, աշխարհի պատանիների առաջնություն`4-րդ տեղ` Հայկանուշ Բեկլարյան,
 2013թ.` Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնություն` 1-ին տեղ`Լևոն Աղասյան (Իտալիա),
2016թ.`  Լևոն Աղասյանը, Կապանից առաջինը լրացնելով միջազգային կարգի սպորտի վարպետի նորման, իրավունք ստացավ մասնակցելու Ռիոյի  օլիմպիական խաղերին:
2018թ.՝ Աշխարհի ավագ տարիքի պատանիների առաջնություն` 4-րդ տեղ՝ Արամայիս Սարգսյան:
2002թ. Արսեն Պետրոսյանին շնորհվել է ՀՀ  վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:
2013թ. Կապան քաղաքի  75-ամյակի   առթիվ ստացել է «Կապան» ոսկե մեդալ:
2018թ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից նրան  շնորհվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 09:38:41