Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
25.12.2018
Դեկտեմբերի 25-ին մարզկենտրոն Կապանում տեղի ունեցավ Սյունիքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, որն ուղեկցվեց մշակույթի կենտրոնի պատրաստած համերգով:
Արարողությանը ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Դեկտեմբերի 25-ին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողություններ են տեղի ունեցել նաեւ Գորիսում, Սիսիանում, Քաջարանում: Այսօր նման միջոցառում տեղի կունենա Մեղրիում:
Իսկ մինչ այդ, արդեն անցած շաբաթվանից Նոր տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվում մարզային եւ համայնքային ենթակայության կրթական ու մշակութային կազմակերպություններում: