Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԵՂՐԻ. Ագարակում զինծառայողների բնակելի շենք շահագործման հանձնվեց

26.12.2018

Դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ նա մասնակցեց Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը. 20 զինծառայող ծառայողական բնակարան ստացավ: 
Այնուհետեւ մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ Մեղրու   համայնքապետարանի աշխատակազմի հետ: 
Մարզպետն ամփոփեց 2018 թվականի ձեռքբերումներն ու որպես կարեւոր համապետական միջոցառում՝ առանձնացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը ողջ հանրապետությունում, մասնավորապես՝ Սյունիքում:
Հ.Պողոսյանը շնորհավորեց համայնքի ղեկավարին եւ աշխատակազմին՝ առաջիկա տոների առթիվ, խնդրեց իր ջերմ մաղթանքները փոխանցել համայնքի բնակիչներին: «Համարեք, որ բոլորիդ օջախ ոտք եմ դրել, բաժակ բարձրացրել եւ անհատապես շնորհավորել. բարօրություն եւ բարեկեցություն եմ մաղթում, հուսալի գործընկերներով շրջապատ ու ձեռքբերումներ», - նշեց մարզպետը: 
Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակություն հայտնեց մաղթանքների համար եւ հավելեց, որ իր համար Նոր տարին լավ առիթ է կատարածը գնահատելու, վերաարժեւորելու համար. նշեց, որ անցած 2018 թվականին, անկախ երկրում տիրող շրջադարձերից, համայնքն իրեն վերապահված պարտադիր լիազորությունները կատարել է անշեղորեն, դժվարությունները որակեց հաճելի եւ ավելացրեց, որ գալիք 2019 թվականի համար համայնքապետարանն արդեն իսկ կազմել է դրական իմաստով հավակնոտ բյուջե: 
Հանդիպման ավարտին մարզպետը շնորհավորեց Ագարակ քաղաքի նորանշանակ վարչական ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հունան Պողոսյանն այսօր այցելեց նաեւ Մեղրու մաքսակետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37