Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ
31.12.2018
Դեկտեմբերի 31-ին Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանն ու Գոռ Թադեւոսյանը այցելել են Կապանում գտնվող՝ տարեցների սպասարկման «Արծվաբույն» կենտրոն: Նրանց ուղեկցում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը եւ ուրախ երաժշտական կատարումները՝ տարեցների տոնական օրն անմոռանալի դարձնելու համար:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունից եւ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» աջակցությամբ փոխմարզպետները կենտրոնի շահառուների համար Ամանորի նվերներ էին տարել:
Տարեցներին շնորհավորելուց եւ նրանց հետ տոնական ուրախ պահերն անցկացնելուց հետո նրանք նաեւ շրջեցին «Արծվաբույն»-ի շենքում՝ ծանոթանալով այստեղ տարեցների համար ստեղծված պայմաններին, նրանց առօրյային, մատուցվող ծառայություններին եւ կենտրոնի խնդիրներին: