Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ԳՈՐԾՈՂ ԵՎ ՉԳՈՐԾՈՂ

09.01.2019

Հունվարի 9-ին Սյունիքի մարզպետ Հունան  Պողոսյանն այցելեց  Սյունիքի եւ Աճանանի միջնակարգ դպրոցներ (Կապանի տարածաշրջան): Այցերի նպատակն էր ծանոթանալ կրթօջախների շենքային պայմաններին, ուսուցչական կազմին, ձմեռվա սեզոնում ջեռուցման վիճակին, աշակերտների հաճախելիությանը եւ ունեցած  խնդիրներին: Մարզի ղեկավարը շրջեց դպրոցներում, եղավ դասասենյակներում, զրուցեց աշակերտների եւ մանկավարժների հետ:

Սյունիքի միջնակարգ դպրոցի շենքը վթարային է, գտնվում է անմխիթար վիճակում,  եւ այստեղ հրատապ է նոր դպրոցական  շենք ունենալը

Աճանանում այս պահին դպրոցում ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում, եւ շուտով այն ամբողջապես կջեռուցվի բնական գազով:

Այսօր մարզպետն այցելեց նաեւ Շրվենանցի դպրոցի շենք. չնայած 2010-ից կրթօջախը չի գործում, եւ գյուղում արդեն դպրոցահասակ բնակիչ էլ չկա, դպրոցական տիպային շենքը, որը 1901թ. կառուցել է մեծ բարերար նավթատեր Գասպար Տեր-Մարգարյանցը ու ընդգրված է մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այժմ ավերման եզրին է, եւ մարզային իշխանությունն այն փրկելու տարբերակներ է փնտրում: Նպատակ կա միջոցներ գտնել՝ այն ամրացնելու, հիմնանորոգելու համար, բայց անպայման որեւէ նպատակով օգտագործելու համար, եւ այժմ քննարկվում են շենքի ճակատագրին առնչվող առաջարկները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-01-23 10:14:37