Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՅՑԵՐԸ

17.01.2019

Հունվարի 17-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հերմինե Համբարձումյանը մարզպետարանի աշխատակիցների հետ այցելեց  «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամ, որը ձեւավորվել է մեկ տարի առաջ՝ «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի վերակազմավորման արդյունքում:
Այստեղ ցերեկային խնամք եւ աջակցություն է ստանում կյանքի դժվար իրավիճակներում հայտնված 3-18 տարեկան 100-ից ավելի երեխա ու պատանի: Այցելուները մարզպետ Հունան Պողոսյանի կողմից կենտրոնի շահառուների համար Ամանորի կապակցությամբ քաղցրավենիքի փաթեթներ էին բերել: 
Հյուրերը կառույցի տնօրեն Ռուզաննա Հովհաննիսյանի հետ շրջեցին կենտրոնի շենքում, ծանոթացան վերակազմավորումից հետո այստեղ կատարված փոփոխություններին, այցելող երեխաներին, նրանց համար ստեղծված պայմաններին, աշխատակիցներին, մատուցվող մասնագիտական ծառայություններին եւ առաջիկա ծրագրերին: 
Կենտրոնի սաները հյուրերի համար Ամանորին նվիրված փոքրիկ միջոցառում էին պատրաստել, որի ավարտին Հերմինե Համբարձումյանը շնորհավորեց բոլորին անցած տոների կապակցությամբ՝ կարեւորելով այս կենտրոնի կատարած աշխատանքը մեր հասարակության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 17:15:57