Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՂԻՏՈՒԻ ԴՊՐՈՑԸ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԻ

23.01.2019

Հունվարի 23-ին Սյունիքի մարզի Աղիտուի հիմնական դպրոցում (Սիսիան համայնք) անցկացվեց միջոցառում, որի նպատակը դեկտեմբերի երկրորդ կեսից  այստեղ  ներդրված արեւային վահանակներով  արդիական ջեռուցման համակարգը ներկայացնելն էր եւ ծրագրի մեջ ներդրում ունեցողներին շնորհակալություն հայտնելը:

Ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանն ու Գոռ Թադեւոսյանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը  6 միլիոն 364 հազար դրամ է, որի ¾-րդը տրամադրել էր ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը (դպրոցի ջեռուցման հարցը լուծելու համար դրամաշնորհային  ծրագիր էր կազմել դպրոցում աշխատող՝ Խաղաղության կորպուսի կամավոր Ալեքս Վելնան), եւ 2018-ի աշնանը ծրագրի իրականացումը կասկածի տակ էր հայտնվել, քանի որ մնացած գումարը պետք է ներդրվեր տեղական դոնորների միջոցով:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի միջնորդությամբ այդ գումարը՝ 1 մլն 591 հազար դրամը, հատկացրեց «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը»:  

Միջոցառմանը հյուր էին նաեւ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սանի Լուն եւ կամավոր Ալեքս Վելնան:

Սյունիքի մարզպետի տեղակալ  Գոռ Թադեւոսյանը ողջունեց վերականգնվող եւ մաքուր էներգիայով դպրոցը ջեռուցելու նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնեց դոնորներին՝ հույս հայտնելով, որ նման ծրագրերը շարունակական կլինեն: Նա նաեւ տեղեկացրեց, որ մարզպետարանը պատրաստ է այսուհետ եւս համագործակցել՝ ի շահ նման նախաձեռնությունների, քանի որ կրթության բնագավառում կատարված յուրաքանչյուր ներդրում ուղղված է մեր ապագային:

Միջոցառումից հետո Սյունիքի մարզպետի տեղակալները այցելել են նաեւ Աղիտուի զինվորական հոսպիտալ եւ Բնունիսի հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել են աշխատակազմին ու կրթօջախի պայմաններին. այստեղ  քննարկվել են գյուղական դպրոցների դրույքաչափերի եւ երթեւեկող մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53