Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵՂՐԻՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՑ

24.01.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր քաղաքացիների ընդունելություն կատարեց Մեղրի համայնքում: 

Նախապես հերթագրվել էր 13 քաղաքացի, ընդունելության եկավ 21 հոգի՝ բազմաբնույթ հարցերով: 
Աշխատանքի տեղավորման խնդրանքով մարզպետին դիմեց 6 հոգի, եւ նրանց տվյալները հաշվառվեցին` լուծումներ գտնելու համար, առողջապահական հարցերով՝ 2 հոգի. նրանց խնդիրները կուսումնասիրվեն, ֆինանսական աջակցության դիմումով՝ 6 քաղաքացի, որոնք բավարարվեցին, 3 ընտանիք՝ բնակարանի պահանջով, մեկ հոգի՝ գյուղատնտեսության զարգացման հետ կապված հարցով: 
Երեք հոգի, բայց ընդհանուր խնդրով` բազմաթիվ բնակիչների անունից, բարձրաձայնեցին ոռոգման ջրի բացակայության մասին. նրանք եկել էին Արաքսաշեն թաղամասից, Վանք գյուղից եւ Փարամազի փողոցից: Այս խնդիրն առավել մանրամասնորեն ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու համար առաջիկայում տեղում կլինի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետների խումբը: 
Համայնքապետարանում մարզպետը եղավ նաեւ «Մեկ պատուհան» ծառայությունում եւ հետաքրքրվեց այստեղ քաղաքացիներին սպասարկելու հնարավորություններով եւ ցուցանիշներով:
Հունան Պողոսյանն այցելեց նաեւ Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ քննարկվեց դրսից եկած մասնագետների կեցության վարձը չփոխհատուցելու խնդիրը: 
Այնուհետեւ մարզի ղեկավարը եղավ հեռավոր Նռնաձոր գյուղում, որտեղ հանդիպեց ու զրուցեց բնակավայրի բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգող խնդիրներն ու հարցերը:
Սյունիքի մարզպետն առաջիկայում կշարունակի քաղաքացիների ՝ տեղերում ընդունելությունը մարզի այլ համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 17:15:57