Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԻՍԻԱՆԻ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՑ ՆԱՄԱԿԻ

31.01.2019

www.syuniacyerkir.am կայքում Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներն այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին բաց նամակ են հղել՝ բողոքելով, որ տարիներ շարունակ դպրոցում ֆիզկուլտուրա առարկան չեն պարապում, քանի որ  մարզադահլիճի հատակը փլվել է, չկա նաեւ խաղահրապարակ:

Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարության որոշումով կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար գումար էր հատկացվել: Այդ  որոշմամբ լուծվող խնդիրների շարքում հատկացում կա նաեւ մարզի չորս դպրոցների համար, այդ թվում՝ 20 մլն դրամ կուղղվի Սիսիանի թիվ 4 դպրոցի մարզադահլիճի նորոգմանը:

Գումարները փոխանցվել են ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին, որն էլ համակարգում է վերոնշյալ աշխատանքները: Այս ընթացքում ավարտվել են նախագծանախահաշվային աշխատանքները, մոտ օրերս Սիսիանի 4-րդ դպրոցի մարզադահլիճի շինաշխատանքների համար մրցույթ կհայտարարվի, շինարարի ընտրությունից հետո արդեն օրենքով սահմանված ժամկետներում կսկսվի նորոգումը:

Կառավարության նույն որոշմամբ կատարվելիք աշխատանքների շարքում այս տարի  նաեւ Օխտարի դպրոցի տանիքի  նորոգումն է, Խնձորեսկի դպրոցի պատուհանների փոխումն ու տանիքի վերանորոգումը եւ Գորիսի թիվ 5 դպրոցի մարզադահլիճի վերանորոգումն ու ջեռուցումը:

Նշենք նաեւ, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն առաջիկայում կայցելի նշված 4 դպրոցներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53