Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
11.03.2019
Մարզի համայնքներում մարտի 8-ից սկսվել են ու ավանդական դարձած՝ գեղեցիկ սեռին նվիրված միամսյակի շրջանակներում շարունակվում են կանանց մեծարման տարաբնույթ միջոցառումներն ու նախաձեռնությունները՝ հանդիսավոր համերգներ, պարգեւատրումներ, այցեր, անակնկալ ծաղիկներ՝ կանանց եւ այլն…
Կապանում մարտի 8-ին կայացած տոնական համերգից առաջ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորանքը ներկաներին փոխանցեց մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: