Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԿՆՎԱԶԻ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ

12.03.2019

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար 2018 թվականին Սյունիքի մարզպետարանին հատկացված գումարների շրջանակներում նախատեսված էր Կապան քաղաքի մի շարք թաղամասերում միակողմանի եւ երկկողմանի ջրընդունիչ հորերի եւ սելավատարների վերակառուցումը:

Աշխատանքներն արդեն սկսվել են, եւ այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը՝ մարզպետարանի եւ համայնքապետարանի քաղաքաշինության բաժինների աշխատակիցների, շինարարի եւ տեխնիկական վերահսկողությունն իրականացնողի հետ ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին:

Ծրագրի շրջանակներում վերանորոգվում է 11, կառուցվում լրիվ նոր 1 սելավատար:

Աշխատանքների ընդհանուր արժեքը 17 մլն դրամ է, որից 15 մլն 300 հազար դրամը ՀՀ պետբյուջեի հատկացումն է, 1 մլն 700 հազար  դրամը՝ Կապանի համայնքապետարանի համաներդրումը:

Շինարարությունն իրականացնում է «Անապատարտադրական կոոպերատիվը, տեխնիկական հսկողությունը՝ «Հուսալի կամար» ՍՊԸ-ն:

Աշխատանքների ավարտի համար վեց ամիս ժամկետ է նախատեսված:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56