Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

14.03.2019

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց Կապանում զինծառայողների ընտանիքների համար շահագործման հանձնված բազմաբնակարան բնակելի շենքի բացման արարողությանը:

Բաղաբերդ 26 շենքի 2-րդ մասնաշենքում 20 սպա ծառայողական բնակարան ստացավ. հիշեցնենք, որ 1-ին մասնաշենքում բնակարանամուտը տեղի էր ունեցել տարիներ առաջ, իսկ այժմ ընթանում են 3-րդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները:

Հանդիսությանը ներկա էին նաեւ ՀՀ ՊՆ 1-ին եւ 4-րդ բանակային զորամիավորումների հրամանատարները:

Շնորհավորելով զինծառայողներին՝ մարզի ղեկավարը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը եւ ՀՀ ՊՆ-ին: «Հատկապես շնորհավորորւմ եմ կանանց. գիտեմ, թե կնոջ համար ինչ է երկար դեգերումներից հետո ապահով տանիք ունենալը», - նշեց Հունան Պողոսյանը
Մարզպետը շնորհակալություն հայտնեց նաեւ շինարարներին եւ բոլոր նրանց, ովքեր որեւէ ներդրում են ունեցել այս գործում:

Շենքի ապագա փոքրիկ բնակիչները կտրեցին կարմիր ժապավենը, որից հետո տնօրհնեքի արարողություն կատարեց տեր Վահան քահանա Հեբոյանը:

Սյունիքի մարզպետը, հանդիսությանը ներկա մյուս պաշտանյաներն ու բարձրաստիճան զինվորականները շրջեցին նոր շենքում՝ շնորհավորելով նրա բնակիչներին եւ ծանոթանալով բնակարանների պայմաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37