Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

18.03.2019

«Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաները հերթական հաղթանակով են վերադարձել մայրաքաղաքում կայացած առաջնությունից

Մարտի 15-17-ը Երեւանում անցկացված՝ 2005-2006թթ. ծնվածների ըմբշամարտի առաջնությանը, որին մասնակցում էր շուրջ 450 մարզիկ ՀՀ-ից եւ Արցախից, ներկայացել էր նաեւ մարզադպրոցի ըմբշամարտի թիմը
68
կգ քաշային կարգում Սեյրան Սիրավյանը, գերազանց հանդես գալով եւ մինչեւ եզրափակիչ ոչ մի միավոր չկորցնելով, նվաճել է հաղթական 1-ին տեղը:
44
կգ քաշային կարգում Հայկ Բարխուդարյանը գրավել է 2-րդ պատվավոր տեղը՝ ծանր պայքարում զիջելով միայն մայրաքաղաքի մասնագիտացված մարզադպրոցի սանին
Հաջողություն գրանցած ըմբշամարտիկների մարզիչն է Կարեն Հովսեփյանը
Վերջին տարիներին աճել է գորիսեցի մանուկների եւ պատանիների հետաքրքրությունը ըմբշամարտի հանդեպ. այսօր 100-ից ավելի մարզիկ Գորիս քաղաքից եւ տարածաշրջանի գյուղերից մարզադպրոցում ըմբշամարտի պարապմունքների է հաճախում
Ի դեպ, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտիկները նախորդ տարիներին մասնակցել են Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29