Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐՏԻ 23. ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐ

23.03.2019

Այսօր առավոտից Սյունիքի մարզում սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները. քաղաքային համայնքներում՝ ժամը 9:00-ից, գյուղական համայնքներում՝ ժամը 10:00-ից:

Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները մաքրման, բարեկարգման աշխատանքներ են իրականացնում Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում եւ դրան հարակից ճանապարհին: Աշխատանքներին մասնակցել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Մարզի ղեկավարը նաեւ շրջայցեր է կատարել մարզենտրոնում եւ Քաջարան, Գորիս համայնքներում՝ ծանոթանալով կատարվող աշխատանքներին:

Շաբաթօրյակի շրջանակներում մաքրման, բարեկարգման, աղբակույտերի վերացման, աղբատեղերի փակման, կուտակված աղբի տեղափոխման եւ այլ միջոցառումներ են իրականացվում մարզի 8 համայնքներում, միայն Տաթեւ համայնքի որոշ բնակավայրերում, եղանակային անբարենպաստ  պայմանների պատճառով, աշխատանքներն սկսվել են օրվա երկրորդ կեսին:

Ժամը 12.00 ի դրությամբ շաբաթօրյակի մասնակիցների թիվը կազմել է 8500 մարդ, ներգրավվել է 164 աշխատանքային տեխնիկական միջոց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33