Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇՐՋԱՅՑ ԱԳԼՃԿ-ՆԵՐՈՒՄ
29.03.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հանձնարարությամբ մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը մարտի 28-ին շրջայց է կատարել մարզի ԱԳԼՃԿ-ներում (ավտոգազալիցքավորման ճնշակայան) եւ ծանոթացել դրանց տարածքներում ընթացող աշխատանքներին, որոնց նպատակն է հանրային զուգարանների համապատասխանեցումը սահմանված նորմերին, սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է այս կառույցներում պարտադիր հասարակական զուգարաններ ունենալն ու եղածների բարեկարգումը:
Վերջին ամիսներին Սյունիքի մարզպետարանը վերահսկում է մարզում ԱԳԼՃԿ-ների զուգարանները արդիական եւ օրինակելի տեսքի բերելու գործընթացը:
Շրջայցը ցույց տվեց, որ դրանց մեծ մասն արդեն կատարել է ներկայացված պահանջները, մյուսներում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: