Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՐՁԱԳԱՆՔ
01.04.2019
Արձագանքելով 2019թ. մարտի 31-ին www.analitik.am կայքի հրապարակմանը՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի փոսերի մասին` տեղեկացնում ենք. որպես միջպետական մայրուղի` խնդիրը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համակարգման ներքո է, այդուհանդերձ, մարզպետարանը քննարկում է նշված ճանապարհահատվածի հետ կապված աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու հարցը, եւ ինչպես ամեն տարի, ճանապարհի բարեկարգումը նախատեսված է գարնան կեսերից՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:
Դրա համար ֆինանսական հատկացումներն առկա են, փոսալցման աշխատանքները կսկսվեն ապրիլից, վերջնական ասֆալտապատումը կիրականացվի մայիսին: