Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՊՐԻԼԻ 2 …

02.04.2019

Այսօր՝ ապրիլի 2-ին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը,  մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ եղբայրական գերեզմանոցում հանգչում են  նաեւ Ապրիլյան քառօրյայի կապանցի երեք զոհերը՝ Նորայր Գասպարյան, Արմեն Գասպարյան, Գագիկ Փարսադանյան:

Նրանց հիշատակը հարգելու էին եկել հարազատներն ու ընկերները, համայնքային իշխանության ներկայացուցիչները, դպրոցականներ, ազատամարտիկներ, բազմաթիվ կապանցիներ:

Հունան Պողոսյանը նաեւ մարզպետարանում հանդիպել է  Ն.Գասպարյանի մայրիկին եւ Ա.Գասպարյանի, Գ.Փարսադանյանի կանանց՝ պարզապես զրուցելու, նրանց ընտանիքների կյանքով, հոգսերով, խնդիրներով հետաքրքրվելու, ամեն հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնելու համար:

«Ձեր վիշտը կարող ենք սփոփել միայն նրանով, որ միշտ հիշենք նրանց ու իրենց հերոսական կյանքի օրինակը փոխանցենք հաջորդ սերունդներին», - նշեց մարզպետը:  

Այսօր հիշենք, որ 2016-ի Ապրիլյան քառօրյայում Սյունիքը  13 զոհ ունեցավ՝ Արմեն Հովհաննիսյան, Էդուարդ Ալեքսանյան, Սեդրակ Ասրյան, Գագիկ Փարսադանյան, Արմեն Գասպարյան, Սերգեյ Դանղյան, Եղիշե ՆիկալյանԿարո Համբարձումյան, Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Դավիթ Սարգսյան, Նարեկ Մկրտչյան, Նորայր Գասպարյան: Վերջին երկուսը ժամկետային զինծառայողներ էին, մյուսները՝ կամավորներ…

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24