Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
05.04.2019
Ապրիլի 4-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել։
Ընդունելությանը ներկայացել է 32 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել է տասնհինգ, աշխատանքի տեղավորման՝ տասնմեկ, բնակարանով ապահովելու, ավերված տան համար փոխհատուցման, կացարանի սեփականաշնորհման, տանիքի վերանորոգման, վարելահողի հատկացման, դպրոցում տիրող իրավիճակի կարգավորման խնդրանքով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից տասներկուսին տրվել է դրական պատասխան, երեք դիմում ուսումնասիրման փուլում է:
Բավարարվել է աշխատանքի տեղավորման մասին մեկ քաղաքացու խնդրանք, մնացած դիմումները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում Հ.Պողոսյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում են վերոնշյալ այլ հարցերով դիմումները: