Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱԳԱՐԱԿԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՄԸ

08.04.2019

Ապրիլի 8-ին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց «Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված՝ ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի» մարզային փուլը:

Մինչ այս, համայնքներում անց էին կացվել ներդպրոցական եւ  տարածաշրջանային փուլերը. վերջինիս հաղթողներն էլ ներկայացան 3-րդ՝ մարզային փուլին: Դրանք էին Կապանի թիվ 6 հիմնական, Գորիսի թիվ 2 հիմնական, Սիսիանի թիվ 5 հիմնական, Ագարակի միջնակարգ  դպրոցների թիմերը:

Օլիմպիադայի նպատակն է նպաստել  Հայաստանի դպրոցականների շրջանում շախմատի զարգացմանը, ի հայտ բերել շնորհալի մարզիկներին՝ նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար:

Օլիմպիադայի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը. մասնակցում են մինչեւ 14 տարեկան դպրոցականները, անց է կացվում թիմային հաշվարկով, իսկ թիմում ընդգրկված է 4 աշակերտ (առնվազն՝ 1 աղջիկ):   

Այսօրվա մարզային փուլում հաղթեց Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը,  որն էլ օլիմպիադայի եզրափակիչ՝ հանրապետական փուլում  կներկայացնի Սյունիքը:

Կապանի թիմը՝ 2-րդ, Գորիսի թիմը՝ 3-րդ տեղերը զբաղեցրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37