Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՔ ՍՆՈՒՆԴ՝ ԱՎԵԼԻ ՄԵԾԱԹԻՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

12.04.2019

Ապրիլի 11-ին Սյունիքի մարզպետարանում Միացյալ ազգերի կազմակերպության պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աշխատակիցներն ու մարզպետարանի ներկայացուցիչները քննարկեցին «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում առաջիկայում մեր մարզում սպասվող աշխատանքները:

Ներկայումս մարզի 51 դպրոց է տարրական դասարանների աշակերտներին տաք սնունդ տալիս, մնացածը՝ չոր (քաղցրավենիք եւ հյութ):

Ըստ նախատեսվող ծրագրի՝ գալիք սեպտեմբերից Սյունիքի մնացած դպրոցները եւս պետք է անցնեն տաք սննդի:

Վերջին ամսիներին ծրագրի ներկայացուցիչներն ու մարզպետարանի քաղաքաշինության մասնագետները ուսումնասիրություններ են կատարել դպրոցներում՝ գնահատելով ճաշարանների առկայությունը կամ վիճակը, դրանց նորոգումների համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը:

Նախատեսվում էր մարզի 73 դպրոցական ճաշարանների վերանորոգումը (այս 73-ից 12-ն արդեն օգտվում են տաք սննդից, սակայն ճաշարանները բարվոք վիճակում չեն):

Ուսումնասիրության վերջում 9 դպրոց համարվել է ռիսկային՝ պայմանավորված աշակերտների քանակի աստիճանական նվազմամբ եւ հետագայում հնարավոր բացակայությամբ:

Ուստի, ծրագիրը կիրականացվի 64 դպրոցում: Սրա համար 178,8 մլն դրամի ներդրում կարվի մարզում, որից 145 մլն դրամը, շինանյութի տեսքով, հատկացնում է ՊՀԾ-ն, 33,8 մլն դրամը, որը վերանորոգման աշխատանքների գումարն է, Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ ներդրվում է դպրոցների խնայողություններից եւ այլ միջոցներից:

Բացի դրանից, Միացյալ ազգերի կազմակերպության պարենի համաշխարհային ծրագիրը նորոգված ճաշարաններին անհրաժեշտ սարքավորումներ կտրամադրի:

Շինաշխատանքները կիրականացվեն ամռանը՝ դպրոցական արձակուրդների շրջանում, եւ սեպտեմբերին արդեն Սյունիքում ավելի շատ աշակերտներ տաք սնունդ կստանան դպրոցում:

Ի դեպ, քննարկվում է նաեւ փոքր դպրոցներում ոչ միայն տարրական, այլեւ բոլոր դասարանների աշակերտների համար սնվելու հնարավորության ապահովումը, որի օրինակները մարզում կան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53