Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԱՐՑԱԽ

23.04.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ապրիլի 19-21-ը հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ-ից մեկնած պատվիրակության կազմում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Երևանի քաղաքապետի, ՀՀ մարզպետների, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչների հետ գտնվում էր Արցախում: 

Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ:
Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ:
Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:
Միջոցառման երկրորդ օրը բարձրաստիճան հյուրերն այցելել են հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության խնդիրներին ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև գործնականում պարզորոշել հարակից վարչական շրջանների և բանակային ստորաբաժանումների ղեկավարների միջև առկա փոխհամագործակցության առանձնահատկությունները:

Ապրիլի 20-ին ՀՀ կառավարական պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը
Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը և այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
______________________________________________

Աղբյուրը՝ ԱՀ պաշտպանության նախարարության
պաշտոնական կայք

http://www.nkrmil.am/news/view/2420…

ԱՀ նախագահի պաշտոնական կայք

http://www.president.nkr.am/am/news/workingMeetings/4347/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53