Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԱՆԻ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ

29.04.2019

Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրերը կապանցի տասներորդ դասարանցիներ էին՝ 3-րդ միջնակարգ եւ 9-րդ ավագ դպրոցներից. նրանք իրենց դպրոցներում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի ծրագրի շրջանակներում ուսումնասիրում են «Տնտեսագիտություն» եւ «Ձեռնարկատիրություն» առարկաները

Աշակերտները ՀԿ-ի Սյունիքի մարզային համակարգող Անահիտ Սահակյանի, ուսուցչուհի Մարինա Ղազարյանի հետ եկել էին մարզպետին պատմելու իրենց գործունեությունից եւ վերջերս գրանցած հաջողություններից
Մասնավորապես, ապրիլի վերջին նրանց թիմը հանրապետական ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթում, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳ նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն, եզրափակիչում երրորդ տեղ գրավեց՝ արժանանալով ՀՀ ԿԲ-ի մրցանակներին
Աշակերտների ու իրենց սյունեցի այլ հասակակիցների կողմից մարզի դպրոցներում հիմնված եւ գործող աշակերտական գործարար ընկերություններն (ԱԳԸ) իրենց արտադրանքով նաեւ վերջերս մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» կողմից կազմակերպվող ամենամյա տոնավաճառի համար մրցույթին, եւ Սյունիքի մարզից ընտրվել էր Կապանի թիվ 3, Աճանանի, Մեղրու թիվ 2, Վերիշենի եւ Գեղանուշի միջնակարգ դպրոցների ԱԳԸ-ների արտադրանքն ու ներկայացվել 2019-ի ձեռնարկատիրական տոնավաճառում
Հունան Պողոսյանը հյուրերի հետ զրուցեց ՀԿ-ի ծրագրերի շրջանակներում մարզում մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, ինչպես նաեւ հարցեր ուղղեց պատանիներին՝ ցանկանալով նրանցից առաջարկներ լսել դպրոցական կրթության բարելավման, ինչպես նաեւ, առհասարակ, մարզային, համայնքային կյանքի տարբեր ոլորտների մասին՝ խոստանալով ամեն կերպ աջակցել իրենց ակտիվ նախաձեռնություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33