Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.04.2019

Ապրիլի 30-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների եւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ. այն վարում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Մինչ խորհրդակցության օրակարգին անցնելը, մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին եւ հատկապես Կապանի համայնքապետարանին՝ ՀՀ-ում առաջին անգամ նշված «Քաղաքացու օր» տոնակատարությունը պատշաճորեն եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանդիպմանը խոսվեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի եւ առկա խնդիրների, մասնավորեպես գարնանացան մշակաբույսերի սերմացուների մատակարարման ընթացքի, ՋՕԸ-երի կողմից ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին:

Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Դավթյանն ու համայնքների ղեկավարները ներկայացրեցին տեղական հարկերի եւ տուրքերի հավաքման ու ապառքների մարման պատկերը:

Օրակարգում էին նաեւ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի, դպրոցներում 2018-2019 ուստարվա հետ կապված անելիքների եւ ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքների, նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի սեյսմակայունության վիճակի ու խնդիրների մասին հարցերը:

Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի կազմակերպման ժամանակ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործառույթների եւ առկա խնդիրների վերաբերյալ զեկուցեց մարզպետի խորհրդական Գ.Թադեւոսյանը:

Քննարկվեցին նաեւ ԱԳԼՃԿ-ների տարածքների եւ սանհանգույցների պատշաճ տեսքի բերման ուղղությամբ իրականացված աշխատանքները, «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային ֆորումի նախապատրաստման գործընթացը եւ քաղաքային զբոսայգիներում ու հուշարձաններին հարակից տարածքներում հողօգտագործման վիճակը, առկա խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53