Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

02.05.2019

Այսօր առավոտյան Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրն էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն

Նա ճանաչողական այցով է գտնվում Սյունիքում, այցելել է նաեւ Տաթեւ եւ օրվա ընթացքում կլինի Մեղրիում
Իտալացի դիվանագետը նշեց, որ Սյունիքը շատ կարեւոր մարզ է, իսկ ինքը հիացած է նրա բնությամբ եւ հաջորդ անգամ ավելի երկարատեւ այցով կլինի այստեղ ու կծանոթանա տեղի գեղատեսիլ վայրերին: «Որպես Եվրամիության անդամ երկիր՝ Իտալիային ձեր մարզը շատ է հետաքրքրում այն ծրագրերի առումով, որոնք իրականացվում են այստեղ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում», - ասաց դեսպանը
Զրուցակիցները ներկայացան իրար՝ կարեւորելով հայ-իտալական հարաբերությունները եւ դրանց զարգացումը
Հունան Պողոսյանը նշեց, որ մարզային իշխանությունը պատրաստ է ամեն տեսակի համագործակցության եւ ընդհանուր գծերով ներկայացրեց Սյունիքի համայնքներն ու տնտեսության կառուցվածքը, դրա զարգացման առանձնահատկությունները
Նրանք միմյանց հրավիրեցին առաջիկայում կայանալիք երկու կարեւոր բիզնես-ֆորումներին՝ մարզպետը՝ պարոն Դել Մոնակոյին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի», իսկ դեսպանը վերջինիս՝ հունիսին Երեւանում կազմակերպվող հայ-իտալական գործարար ֆորումին
Իտալացի հյուրին հատկապես հետաքրքրում էին «Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Սյունիքով անցնող ճանապարհահատվածի նախագիծը, դրա կառուցման հեռանկարները, աշխատանքների ներկայիս ընթացքն ու ներդրումների հնարավորությունը, ու այդ թեման հանդիպման մանրամասն քննարկման առարկա դարձավ
Տարբեր հարցերի շուրջ զրուցելուց հետո վերջում դիվանագետն ու մարզպետը փոխանակվեցին նվերներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 18:50:13