Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

02.05.2019

Այսօր առավոտյան Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրն էր Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: 

Նա ճանաչողական այցով է գտնվում Սյունիքում, այցելել է նաեւ Տաթեւ եւ օրվա ընթացքում կլինի Մեղրիում: 
Իտալացի դիվանագետը նշեց, որ Սյունիքը շատ կարեւոր մարզ է, իսկ ինքը հիացած է նրա բնությամբ եւ հաջորդ անգամ ավելի երկարատեւ այցով կլինի այստեղ ու կծանոթանա տեղի գեղատեսիլ վայրերին: «Որպես Եվրամիության անդամ երկիր՝ Իտալիային ձեր մարզը շատ է հետաքրքրում այն ծրագրերի առումով, որոնք իրականացվում են այստեղ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում», - ասաց դեսպանը: 
Զրուցակիցները ներկայացան իրար՝ կարեւորելով հայ-իտալական հարաբերությունները եւ դրանց զարգացումը: 
Հունան Պողոսյանը նշեց, որ մարզային իշխանությունը պատրաստ է ամեն տեսակի համագործակցության եւ ընդհանուր գծերով ներկայացրեց Սյունիքի համայնքներն ու տնտեսության կառուցվածքը, դրա զարգացման առանձնահատկությունները: 
Նրանք միմյանց հրավիրեցին առաջիկայում կայանալիք երկու կարեւոր բիզնես-ֆորումներին՝ մարզպետը՝ պարոն Դել Մոնակոյին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի», իսկ դեսպանը վերջինիս՝ հունիսին Երեւանում կազմակերպվող հայ-իտալական գործարար ֆորումին: 
Իտալացի հյուրին հատկապես հետաքրքրում էին «Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Սյունիքով անցնող ճանապարհահատվածի նախագիծը, դրա կառուցման հեռանկարները, աշխատանքների ներկայիս ընթացքն ու ներդրումների հնարավորությունը, ու այդ թեման հանդիպման մանրամասն քննարկման առարկա դարձավ: 
Տարբեր հարցերի շուրջ զրուցելուց հետո վերջում դիվանագետն ու մարզպետը փոխանակվեցին նվերներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 17:57:35