Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՐԿԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ՝ ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

12.05.2019

Անցած շաբաթ մայրաքաղաք Երեւանում կայացած «Աբակ»՝ Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի կողմից կազմակերպված 3-րդ «Աբակ-2019» մենթալ թվաբանության օլիմպիադային, որին մասնակցում էին

300 երեխաներ  Երեւանից եւ մարզերից, իրենց ուժերը փորձեցին նաեւ «Abac Kids-Kapan»-ի 36 սան։

Օլիմպիադայի մասնակիցները մրցում էին տարբեր տարիքային խմբերում ու աստիճաններում։

Չնայած կենտրոնը Կապանում գործում է  2018դեկտեմբերից, դրա  սաները գերազանց արդյունքներ գրանցեցին՝  զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ եւ հնարավորություն ստանալով  մասնակցելու հունիսին Անթալիայում անցկացվելիք WAMAS 2019 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային:

Նրանք են՝ 

B START 1 տարիքային խումբ՝ 1-ին տեղ՝  Միլանա Հարությունյան, 2-րդ  տեղ՝ Տիգրան Սարգսյան:
C START 1
տարիքային խումբ՝ 1-ին տեղ՝ Սյունե Միրզոյան, 2-րդ տեղ՝ Մարիամ Ոսկանյան:
D START 1
տարիքային խումբ՝ 1-ին տեղ՝ Սերժ Հարությունյան, 2-րդ տեղ՝  Մարիաննա Աթայան, 3-րդ տեղ՝ Միլենա Մկրտչյան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37