Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐՈՂ ՍՅՈՒՆԻՔ

17.05.2019

Մայիսի 16-ին Կապանի մշակույթի կենտրոնում «Մշակութային կրթության աջակցության»   հիմնադրամը կազմակերպել էր Սյունիքի մարզի պարի խմբերի ստուգատես-փառատոն, որին տարբեր ոճերի  պարերով ներկայացան Կապանի, Սիսիանի, Մեղրու եւ Քաջարանի արվեստի կրթօջախների պարի խմբերը:

Մինչ բեմահարթակը պարողներին տրամադրելը՝ ներկաներին ողջունեցին  հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը:

 Հիմնադրամի մասնագետներն այս օրերին նաեւ մեթոդական աջակցություն են ցույց տալիս մարզի երաժշտական եւ արվեստի դպրոցներին:

 

Այսօր՝ Գորիսում, վաղը Կապանում հիմնադրամը կազմակերպում է նաեւ «Երգող Սյունիք» փառատոնը՝ մարզի կրթօջախների երգչախմբերի մասնակցությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-19 17:42:34