Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐՈՂ ՍՅՈՒՆԻՔ
17.05.2019
Մայիսի 16-ին Կապանի մշակույթի կենտրոնում «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը կազմակերպել էր Սյունիքի մարզի պարի խմբերի ստուգատես-փառատոն, որին տարբեր ոճերի պարերով ներկայացան Կապանի, Սիսիանի, Մեղրու եւ Քաջարանի արվեստի կրթօջախների պարի խմբերը:
Մինչ բեմահարթակը պարողներին տրամադրելը՝ ներկաներին ողջունեցին հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը:
Հիմնադրամի մասնագետներն այս օրերին նաեւ մեթոդական աջակցություն են ցույց տալիս մարզի երաժշտական եւ արվեստի դպրոցներին:
Այսօր՝ Գորիսում, վաղը Կապանում հիմնադրամը կազմակերպում է նաեւ «Երգող Սյունիք» փառատոնը՝ մարզի կրթօջախների երգչախմբերի մասնակցությամբ: