Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՐՏԵԶԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՎԱՅՐԵՐԸ
06.06.2019
Սիրելի՛ սյունեցիներ
Առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, Հայաստանում տեղի կունենա այս տարվա երկրորդ համապետական շաբաթօրյակը:
Այդ օրը Սյունիքի մարզում նախատեսված՝ մաքրման ենթակա տարածքների ու աղբատեղերի, աշխատանքների պատասխանատուների մասին քարտեզագրված տվյալներին կարող եք ծանոթանալ ստորեւ նշված հղումով:
Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը մեզ շրջապատող միջավայրն ավելի մաքուր ու բարեկարգ դարձնելու գործում:
Հիշի՛ր ամսաթիվը եւ այդ օրը, դուրս գալով տնից` մեկնիր ձեռքդ,
վերցրու աղբը:


