Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ՄԱՐԶՊԵՏԻՑ

06.06.2019

 Հունիսի 6-ին Սյունիքի մարզպետի հյուրն էր Դանիել Երաժիշտը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի շնորհակալագիր հանձնեց ՀՀ արվեստի  վաստակավոր  գործչին` Սյունիքի մարզի մշակութային կյանքում ներդրած ավանդի եւ հայ երգարվեստն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Հյուրը նաեւ հուշանվերներ ստացավ Սյունիքի մարզպետից ու Կապանի համայնքապետից:

Այնուհետեւ ներկաների միջեւ  մտերմիկ զրույց ծավալվեց հայ մշակույթի, դրա դերի ու ներկա վիճակի մասին:

Դանիել Երաժիշտը նաեւ պատմեց օրվա ընթացքում հայրենի Շիկահող գյուղ իր այցի մասին` նշելով, որ նախնիների գերեզմաններ, ավերված տուն, եկեղեցի եւ գյուղի այլ կարեւոր վայրեր այցերի ընթացքում իր մեջ խմորվող զգացողություններից արդեն մեղեդիներ են ծնվում...  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 17:58:56