Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ՄԱՐԶՊԵՏԻՑ
06.06.2019
Հունիսի 6-ին Սյունիքի մարզպետի հյուրն էր Դանիել Երաժիշտը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:
Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի շնորհակալագիր հանձնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործչին` Սյունիքի մարզի մշակութային կյանքում ներդրած ավանդի եւ հայ երգարվեստն ըստ արժանվույն ներկայացնելու համար:
Հյուրը նաեւ հուշանվերներ ստացավ Սյունիքի մարզպետից ու Կապանի համայնքապետից:
Այնուհետեւ ներկաների միջեւ մտերմիկ զրույց ծավալվեց հայ մշակույթի, դրա դերի ու ներկա վիճակի մասին:
Դանիել Երաժիշտը նաեւ պատմեց օրվա ընթացքում հայրենի Շիկահող գյուղ իր այցի մասին` նշելով, որ նախնիների գերեզմաններ, ավերված տուն, եկեղեցի եւ գյուղի այլ կարեւոր վայրեր այցերի ընթացքում իր մեջ խմորվող զգացողություններից արդեն մեղեդիներ են ծնվում...
















