Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«…ԵՎ ԲԱՌԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՈ ՄԱՐՄԱՐՅԱ…»

13.06.2019

Հունիսի 13-ին  Գորիսում  համայնքապետարանի նախաձեռնությամբ  նշվեց հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի 120-ամյակը.  միջոցառումներին մասնակցեց նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Հոբելյանական միջոցառումների առանցքը գրողի տուն-թանգարանն էր,  որտեղ հնչեցին ելույթներ, երաժշտական կատարումներ, կազմակերպվել էր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, բեկամանացմամբ ներկայացվեց հատված գրողի կյանքից:

Իսկ մինչ այդ Գորիսի Կոմիտասի փողոցում հուշատախտակ բացվեց. այն տեղադրվել է շենքի պատին, որտեղ գործել է քաղաքի երբեմնի ծխական դպրոցը, որտեղ 1905-1910թթ. ուսում է առել Բակունցը: Իսկ դրանից առաջ Սյունիքի մարզպետը, Գորիս համայնքի ղեկավարը, բազմաթիվ գորիսեցիներ,  օրվա առիթով Հայաստանից եւ դրսից  քաղաք այցելած հյուրերը  ծաղիկներ դրեցին մեծ արձակագրի հուշարձանին:

Օրը եզրափակվեց Գ.Տաթեւացու հրապարակում կազմակերպված համերգով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13